12 09 2022

Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. դատախազական աթոռը դատարկ էր․ իրավապաշտպան

Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. դատախազական աթոռը դատարկ էր․ իրավապաշտպան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. դատախազական աթոռը դատարկ էր։

Իսկ Արմենի աթոռին նստած էր ավագ որդին՝ Տիգրանը։ Նա դիրքորոշում հայտնեց, որ իր հայրն անմեղ է և առարկեց ոչ արդարացնող հիմքով վարույթի կարճման դեմ։

Դահլիճում ընդամենը 5 հոգի էին, որոնցից մեկն անծանոթ էր։ Հավանաբար «քաղաքացիականով» իրավապահ էր։ Որևէ լրագրող նիստը չէր լուսաբանում։ Հաջորդ նիստը հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին։ Նույն չարաբաստիկ դահլիճում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ