05 09 2022

Հուսով եմ՝ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը. Փաստաբան

Հուսով եմ՝ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը. Փաստաբան

Հուսով եմ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը. Իսկ իմ հույսերը կապված են այն հանգամանքով, որ  ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյան) այսօր հրապարակելու է ներկայացրածս վերաքննիչ բողոքի հիման վրա կայացվելիք դատական ակտը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա նաեւ նշել է. «Իմ հույսերը միայն Ա․ Նիկողոսյանի՝ որպես դատավորի անձնական որակների հետ չեն կապված, այլ նրա, որ դեռևս նախոր տարվա հոկտեմբեր ամսին նույն դատավորի կողմից վերաքննիչ բողոքս մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ դատակոչում ներառված են Վ․ Վերմիշյանի ենթակայության տակ աշխատած բազմաթիվ չհարցաքննված վկաներ։

Այսօր դատակոչը սպառված է և կանխատեսելի է, որ վերը բերված դիրքորոշման հետևողական կենսագրոծման պարագայում տեղի է ունենալու խափանման միջոցի փոփոխություն»։

Վ. Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ