25 08 2022

Վկայի դատական նիստին չներկայանալու մեջ դիտավորություն ենք տեսնում. Սերժ Սարգսյանի փաստաբան



Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առանցքային վկա Սևան Քոչարյանի՝ դատական նիստին չներկայացնելու մեջ դիտավորություն ենք տեսնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին՝ դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը։

«Այն վկան, ով առիթ է հանդիսացել այս քրեական գործի հարուցման համար, պատճառաբանություն բերեց, թե լսողական խնդիրներ ունի, երրորդ դատական  նիստն է, լինելով պատշաճ ծանուցված, չի ներկայանում։ Համոզված եմ, որ անձը հասկանում է, որ խաբվել է և պետք է գա ու հրապարակային պատասխանի մեր հարցերին։ Հասկանալի է լինելու հանրությանը, թե այս քրեական գործը ոնց է փաթեթավորվել, ինչի համար ու ինչ պայմաններում։ Մարդիկ հասկացել են, որ այս խուսափողական վարքագծով հնարավոր է մի քիչ ձգձգել»,- ասաց պաշտպանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ