Մենք բողոքելու շատ տեղ ունենք, բայց կարծում եմ՝ սթափ ձևով պետք է մտածենք, թե իսկապես ինչ հնարավոր անել: «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Շատ գործիքներ օգտագործված են, անարդյունավետությունը ապացուցված է, արդեն չորս տարի կլինի այս գործունեության մեջ եմ և չեն պատրաստվում բողոքել արևմտյան կառույցներից, քաղհասարակությունից՝ այն պարզ պատճառով, որ ակնհայտ է նրանց քաղաքական գործունեությունը:
Իսկ ինչ է հնարավոր անել. ես այն կարծիքին եմ, որ մեր հանրության ամենամեծ խնդիրն այս պահին բարոյական ճգնաժամն է: Այն շատ պարզ բան է ենթադրում՝ լինել ինչ-որ սկզբունքների կրող և պատրաստ լինել այդ սկզբունքների համար նաև որոշակի զոհողությունների: Մենք պետք է հասկանանք, որ ի վերջո, երբ երկակի ստանդարտների մասին ենք խոսում, դա միայն մարդու իրավունքների ոլորտում չէ, որ համարվում է ոչ բարոյական վարքագիծ, բոլոր արժեհամակարգերում է այդպես»:
Մանրամասները՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը