10 08 2022

Հունիսի 3–ի գործով կալանավորված ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Գրիգոր Կարապետյանն ազատ է արձակվել

Հունիսի 3–ի գործով կալանավորված ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Գրիգոր Կարապետյանն ազատ է արձակվել

Հունիսի 3–ի գործով կալանավորված ևս մեկ անձ ազատ է արձակվել։

Փաստաբան Նարեկ Ալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հունիսի 3-ի «Զանգվածային անկարգությունների» քրեական գործով կալանավորված Գրիգոր Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից ապօրինի բիրտ ուժի կիրառման պատճառով տեղի ունեցած բախումներից հետո Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել իբր մուրճով ոստիկաններին հարվածելու համար, որն իրականում ձեռնափայտ էր:

Հավելենք, որ Գրիգոր Կարապետյանը ՀՅԴ Թալինի «Արամ» կոմիտեի անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ