05 08 2022

Այս դատարանից արդարադատության ակնկալիք առհասարակ չունենք. Չալաբյանի փաստաբան



Մենք գտնում ենք, որ քանի վերացված չեն դատարանի կողմից մեր այն մտահոգությունները, որ գործի մակագրումն ի սկզբանե եղել է պատշաճ ընթացակարգերով՝ առանց էլեկտրոնային մակագրումների համակարգի նկատմամբ երրորդ անձանց չսանկցավորված միջամտության, մենք գտնում ենք, որ գործ ունենք անկատար դատարանի հետ, դրա մասին են վկայում նաեւ դատարանի՝ նախնական դատալսումների առարկա հանդիսացող բազմաթիվ հարցերի պատասխանները… Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Փաստաբանի այս ելույթի ընթացքում վեճ սկսվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի և փաստաբանի միջև, մասնավորապես դատավորը մեղադրեց փաստաբանին կրկնվելու և գործը ձգձգելու մեջ:

«Այս դատավարությանը ձևական մասնակցում ենք ապահովելու քրեական օրենսգրքի սահմանած դրույթը: Մեր նպատակն է հրապարակային հայտարարություններով ներկայացնել բոլոր այն ապօրինությունները, որոնք տեղ են գտել Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդման մեջ: Այս դատարանից արդարադատության ակնկալիք, առհասարակ չունենք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ