04 08 2022

Վստահ եմ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարժանանա Գագիկ Ջհանգիրյանի ճակատագրին



Ասել եմ և ասում եմ, որ Մարտիրոսյան Մնացականի տեսքով մենք օրինական դատարան չունենք: Ես ասել եմ, որ ափսոսում եմ, որ պետությունը հնարավարություն է տվել Մարտիրոսյանին կրելու պատմուճան, և նա իմ համար այնտեղ նստած ուղղակի ֆիզիկական միավոր է: Դա ես պնդում եմ: Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստից հետո ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Ես շարունակելու եմ Աղվան Հովսեփյանի պաշտպանությունը: Մենք ևս մեկ անգամ տեսանք դատավոր Մարտիրոսյանին ապօրինի գործողությունները, կայացարած ակնհայտ ապօրինի որոշումը: Ես հասկանում եմ, թե այս որոշումն ինչու կայացրեց, սա պատահական չէր...»,-ասաց Ալեքսանյանը: 

Փաստաբանը չի բացառում, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը իր որոշումը քննարկած կլինի ինչ-որ մեկի հետ.

«Ինչո՞ւ որոշվեց առանց քննության թողնել միջնորդությունը, որովհետև եթե պարոն Մարտիորսյանը քննարկեր և մերժեր մեր միջնորդությունը, ապա  պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ  որոշումը վերաքննության կարգով պարզապես չէր ապրի, որովհետև մենք իրականում ներկայացրել ենք ծանրակշիռ փաստարկներ առ այն, որ Աղվան Հովսեփյանի հետագա կալանքի  տակ գտնվելը ոչ միայն իրավաչափ չէ, այլ նաև իր կյանքի ու առողջության համար ստեղծում է ծանր վտանգներ: Դրանով է պայմանավորված, որ քաղաքական իշխանությունը փորձեց այս միջնորդությանը նման ձևով լուծում տալ, որպեսզի պաշտպանության կողմը հնարավորությւն չունենա այս որոշումը բողոքարկելու»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ