04 08 2022

Ձեր տեսքով օրինական դատարան չեմ տեսնում, վախեցեք Աստծուց․ փաստաբանը լքեց դահլիճը



Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատական նիստի ժամանակ միջնորդություն ներկայացրեց Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու համար՝ պայմանավորված առողջական վիճակով։ Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը թողեց առանց քննության։

«Աստծուց վախեցեք, ես ափսոսում եմ, որ պետությունը ձեզ հնարավորություն է տվել կրելու այդ պատմուճանը»,- հայտարարեց Ալեքսանյանը և դուրս եկավ դատական դահլիճից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ