03 08 2022

Կալանքը ինչի՞ եք երեք ամիս տալիս, ցմահ տվեք. Չալաբյանը՝ դատավոր Մարտիրոսյանին



Դուք ասում եք Վերաքննիչ բողոք և այլն, մի կասկածեք վերաքննիչ էլ կդիմենք, ՄԻԵԴ էլ կդիմենք, որովհետև հակսանում ենք՝ դատական համակարգը այս երկրում ոնց է աշխատում: Ես ուզում եմ Դուք հաշվի առնեք մի բան, դատավորը օրենքից վեր չէ, դուք այստեղ որոշումներ եք ընդունում այնպես, ոնց որ Ձեր համար օրենք չկա, Դուք կարող եք ցանկացած որոշում ընդունել արհամարհելով քրեադատավարական օրենսգիրքը: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, դիմելով իր գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

«Ակնհայտ է, որ Դուք եկել եք այստեղ այդ որոշմամբ, և ոչ հանրային  մեղադրողի կարծիքը, ոչ մեր ներկայացված փաստերը ձեր համար ոչ մի արժեք չունեն, ոնց որ արժեք չունի օրենքը: Ես ինձ հարց եմ տալիս, իսկ ինչը Ձեր համար արժեք ունի, Դուք որ գնում եք տուն քնելու, ի՞նչն է Ձեզ մոտիվացնում: Ինչո՞ւ եք շրջանցում օրենքը»,-ասաց Չալաբյանը:


Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ