22 07 2022

Միկա Բադալյանի կալանքը եղել է առաջին օրվանից ակնհայտ ապօրինի. Արամ Վարդևանյան

Միկա Բադալյանի կալանքը եղել է առաջին օրվանից ակնհայտ ապօրինի. Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Միկա Բադալյանի կալանքը եղել է առաջին օրվանից ակնհայտ ապօրինի: Նման որոշում կարող էր կայացնել վերաքննիչ քրեական դատարանի հայտնի դատավոր, իսկ դրա շարունակությունն ապահովողները նրա գաղափարակիցները: Միկայի առողջական վիճակը ծանր է: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն անհապաղ արձագանքել է խնդրին և բոլոր հիմքերը դրա վերացման ակնհայտ են բոլորի հանար:

Ասել եմ ու կրկին կասեմ կալանքի ֆետիշացմանը պետք է վերջ տրվի: Կալանքը քաղաքական ընդդիմադիր հայացք ունեցողնորին ահաբեկելու գործիք չէ, մեկուսացնելու գործիք չէ, պատիժ չէ: Կալանքը շատ բացառիկ խափանման միջոց է, իսկ դրա չարաշահման ու ապօրինի կիրառման դեպքերը անխուսափելիորեն ունենալու են կոնկրետ հետևանքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ