04 07 2022

45 րոպե սպասեցի, դատավորը չեկավ. սահմանափակվել է Գերասիմ Վարդանյանի պաշտպանության իրավունքը. փաստաբան



Շուրջ 45 րոպե գտնվել եմ դատարանի նիստերի դահլիճում, ինձ տեղեկացրին, որ դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում է, տեղեկություն չունեն երբ է վերադառնալու: Նիստ չկայացավ ես ուղղակի սպասեցի 45 րոպե:  Այս մասին ՀՀ վերաքննիչ դատարնի մոտ լրագրողներին ասաց Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը:

Նշենք, որ ժամը 15:00-ն նախատեսված էր նիստ՝ Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատավոր Արմեն Շիրոյանի որոշման դեմ իմ կողմից հունիսի 16-ին ներակայացված բողոքը քննելու:

«Անձը 50 օրից ավելի գտնվում է կալանքի տակ  և սահամանափակվել է Գերասիմ Վարդանյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը»,-ասաց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ