04 07 2022

Արդյո՞ք ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս, պետք է հասկանանք. Վարդևանյան



Մենք այստեղից շարժվելու ենք ԵՄ գրասենյակ, վերջին օրերին կարևոր իրադարձություններցի մեկը ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր: Սա շատ կարևոր հանգամանք,է որ դատական համակարգը այլևս չունի Ջհանգիրյանական ազդեցություն, բայց նրա հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացում: Այս մասին ասաց Արամ Վարդևանայնը, անդրադառնալով իր կողմից հրավիրած ինքնաբուխ ակցիայի նպատակին:

«Մենք դեռ ունենք մարդիկ, որոնք կալանավորված են հենց ջհանգիրյանական արդարադատության հիման վրա, արդյոք ԵՄ-ն դրա վերաբերյալ ասելիք չունի: Ես չտեսա՝ արդյոք ԵՄ-ն խնդիր տեսնում է, որ դատական ռեֆորմների համար մեծ գումարներ էին տրամադրում, դրանք պատկերացնում էին Գագիկ Ջհանգիյրանի երեսով: Արդյոք ԵՄ-ն համարում է, որ իրեն էլ էին կուտ տալիս, թե ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս: Պետք է գնանաք հասկանանք»,-ասաց Վարդևանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ