01 07 2022

Պառլամենտարիզմի վախճանը՝ պետականությունը սպանողների ծափահարությունների ներքո. Ռոբերտ Հայրապետյան

Պառլամենտարիզմի վախճանը՝ պետականությունը սպանողների ծափահարությունների ներքո. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրեպտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաշինյանի ՔՊ-ն այսօր 66 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցության Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց համապատասխանաբար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և ԱԺ փոխնախագահի պաշտոններից:

Պառլամենտական կառավարման մոդել ունեցող երկրում ԱԺ-ն սեփական հոր դուքյան դարձրած երբեմնի տնանկները խոսում են ժողովրդի հաշվին աշխատավարձ ստանալուց ու հարստացնելուց: Սրճարաններից երբեմնի պարտքով օգտվողները՝ «ոչմիբանները», այսօր պաշտոններ են ստացել, քաղաքացիների հաշվին բիզնեսների ու տների, ունեցվածքի տեր դարձել, խոսում են արդարությունից...

Աղջիկներ և տղաներ, անիմաստ է ձեզ բացատրել օրենքներ, իրավունք և ձեր ուղեղներին ոչ հասու այլ բաներ:

Պարզապես ֆիքսեք՝ եթե անգամ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին զրկեք մանդատից, միևնույն է՝ դուք բոլորդ պատմության մեջ մնալու եք որպես Արցախը հանձնած, Հայաստանը մասնատած-կործանած ու դատարկ դագաղներով իշխանության եկած քայլողների մի կույտ, որը հազարավոր երիտասարդների կյանքեր խլեց ու երկիրը կանգնեցրեց արհավիրքների առջև»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ