30 06 2022

Առողջական խնդիրներ ունեցող Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ



ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մերժեց կալանավորումը գրավով փոխելու միջնորդությունը:

Նշենք, որ Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ մայիսի 30-ից Աղվան Հովսեփյանը գտնվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտում։ Բուժման շրջանում Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ