30 06 2022

Փաստաբանի դեմ հարցում իրականացնելու համար նյութեր են նախապատրաստել. սա ոտնձգություն է. Եփրիկյան



Ցավոք մերօրյա  իրականության մեջ ռեպրեսիաները, Ֆեմիդայի բռնաբարումը հասել է այն աստիճանի, որ փաստաբանին փաստաբանական հարցում ուղարկելու համար նրա դեմ նախապատրաստում են նյութեր: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Իշխանությունը հենց գլխից փորձում է առաջն առնել այն փաստաբանների, որոնք այնուամենայնիվ խորամուխ են լինելու գործերի մեջ, փորձելու են վեր հանել ճշմրատությունը, բացի այդ սա ևս մեկ անգամ հնարավորություն է ցույց տալու, որ ունեն «չագուչ», գուցե «բանտիկով»... Սա համակարգային խնդիր է, եթե մեր իրավապահ համակարգը այն շեմին է հասել, որ կարող են փաստաբան դեմ փաստաբանական հարցում իրականացնելու համար նախապատրաստել նյութեր բա էլ ի՞նչ սպասենք: Միգուցե ենթադրյալ մեղադրյալին պաշտպանող փաստաբանի նկատմամբ ևս կալանքի միջնորդություն ներկայացնեք, այդ մարդուն պաշտպանելու համար: Սա անկախ փաստաբանության հանդեպ ոտնձգություն է»,-ասաց Եփրիկյանը:

Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում է դիմել Փաստաբանների պալատին և ՄԻՊ-ին,քանի որ  փաստաբանի օրինական գործողություններին խոչընդոտելու  հանցակազմ է  նկատում:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ