30 06 2022

Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ու մակդիրներով ցուցմունք են տվել. Որոշեցի գտնել այդ սիամական երկվորյակներին. Փաստաբան



Հունիսի 3-ին ակցիայի մանսակիցների նկատմամաբ ոստիկանության բիրտ գործողությունների գործով փաստաբան Վահե Եփրիկյանը հրապարակեց ոստիկանության երկու ցուցմունքներ, որոնք բովանդակությամբ բառացիորոն նույն ցուցմունքներն են:

«Եթե այս անձինք  նույնիսկ շատ նման ցուցմունքներ տային, նմանաբովանդակ ցուցմունքներ  տային, բնության մեջ հնարավոր չի, որ երկու առողջ, հասուն տղամարդ տեսնի զանգվածային անկարգություններ ու այդ զանվածային անկարգությունները նկարագրի նույն բառամթերքով, նույն մակդիրներով ու ածականներով, նույնը գրի նույն հաջորդականությամբ: Սա ուղղակի զավեշտալի է՝ ոնց կարող են երկու հասուն տղամարդ օգտագործեն նույն բառամթերքը, որոնք նույն հաջորդականությամբ համընկեն այս ցուցմունքներում առանց կետադրական նշանի տարբերությամբ»,-ասաց փաստաբանը:

Եփրիկյանը պատմում է, որ գտել է երկու ցուցմունք տվող տղամարդկանց՝ հասկանալու համար արդյո՞ք այդ սիամական երկվորյակները իրականություն են: Տղամարդկանցից մեկը հայտնել է, որ գրված ցուցմունքի հետ որևէ առնչություն չունի:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ