20 06 2022

Այս ձայնագրությամբ հաստատվեց, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունները զրո լեգիտիմություն ունեն․ Վարդևանյան



Այն փոքր հույսը, որը կարող էինք ուեննալ դատական համակարգի վերաբերյալ, այսօր այդ բոլոր հույսերը ոչնչացվեցին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ այսօր հրապարակված հայտնի ձայնագրությանը։

«Գագիկ Ջհանգիրնյանը հիմա պատկերացնո՞ւմ է՝ ինչ պատկերացում են կազմելու իրավաբան-գիտնականի կերպարի վերաբերյալ։ Դուք այդ բառամթերքը լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք, թե նա ինչպես է արտահայտվում ԲԴԽ-ի մասին․ մի կառույցի, որտեղ ինքն ընտրվել էր։ Երկրորդը՝ այս ձայնագրությամբ հաստատվեց, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունները զրո լեգիտիմություն ունեն։ Մարդն այդ ձայնագրության մեջ ասում է, որ իր «վզին դրել են», որ ինքն այդ գործը պետք է անի. գործն էլ այն է, որ Քոչարյանը, «Դաշնակցությունը» չգան իշխանության»,- ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ