06 06 2022

Դատավորը դատավարական իրավունքի նորմերի խախտում է արել․ Դատավոր Արշակ Պետրոսյանին նկատողություն հայտարարվեց

Այսօր՝ հունիսի 6-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը: Այս մասին  հայտնում են ԲԴԽ-ից։

«Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարվեց. դատավոր Արշակ Պետրոսյանին հայտարարվեց նկատողություն:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից եւ վերջնական է:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 339-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ, 340-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի խախտումներ, այն է Դատարանը գործի քննությունն իրականացրել է 8 ամսվա ընթացքում՝ այդ տեսակի գործերի համար նախատեսված սեղմ՝ մեկամսյա ժամկետի կոպիտ խախտմամբ, եզրափակիչ դատական ակտի հրապարակումն իրականացրել է նախատեսված ժամկետից 9 ամիս անց, ինչն էլ հանգեցրել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման»,- հայտնում են ԲԴԽ-ից:

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ