25 05 2022

«Ճիշտ խոսքը էս երկրում դառել ա շանտղություն»․ քաշքշուկ կարգադրիչների և զոհերի հարազատների միջև



ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ` դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր՝ մայիսի 25-ին, վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը դռնփակ ռեժիմով քննելու որոշում կայացրեց։

Նիստերի դահլիճում իրավիճակը կտրուկ լարվել էր, երբ դատավոր Կարեն Բիշարյանը որոշում էր կայացրել նիստերի դահլիճից հեռացնել անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին։ Արսեն Ղուկասյանը հայտարարել էր, որ զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին չեն կարող զրկել ձայնի իրավունքից, դատավորը հորդորել էր տեղից չխոսել, ապա դատական սանկցիա կիրառել՝ նրան դահլիճից հեռացնելու որոշում կայացնելով։ Վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել դատական կարգադրիչների եւ հարազատների միջեւ։

 

Հիշեցնենք, որ բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ