12 05 2022

Դատախազը ցուցում է տվել, որպեսզի հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը․ փաստաբան



Տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին որոշմամբ խիստ ընդհանրական  իրավական գնահատական է տրված արարքներին և մասնավորապես հանցագործությունը կատարող ենթադրյալ անձանց հստակ անվանումներ նշված չեն, նշված է, որ մի խումբ անձինք կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ազդել են բանակի մարտունակության վրա, բոլոր տուժողները առարկում են հիշյալ որոշման նկարագրական մասի դեմ և բոլոր ծնողները անխտիր բոլորը որոշման դեմ առարկելով նշել են, որ իրենց պահանջը բավարաված չէ, քանի որ միակ պատասխանատուն և միակ մեղավորը իրենց որդիների զոհվելու մեջ Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին ՔԿ-ի մոտ լօրագորղներին ասաց զոհված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ մայիսի 7-ին ներկայացրել են միջնոդրություն Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, որպեսզի գլխավոր դատախազի կողմից տրվի ցուցում։

«Մեր միջնորդությունը բավարարվել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ և դատախազը ցուցում է տվել, որպեսզի հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը»։

Մանրամասն՝ տեսանյում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ