22 04 2019

Վարչապետը բացահայտեց, որ ինքնահաստատվելու խնդիր ունի ամեն վայրկյան

Վարչապետը բացահայտեց, որ ինքնահաստատվելու խնդիր ունի ամեն վայրկյան

Արարատյան մաքսատուն Փաշինյանի այցը Հայոց աշխարհում փոխեց ամեն ինչ։ Վարչապետը բացահայտեց, որ ինքնահաստատվելու խնդիր ունի ամեն վայրկյան։ Նա իր առավելությունը բոլորին ապացուցելու հոգեբանական պրոբլեմ ունի։ Նա միշտ մտածում է. երևի՞ ինչ-որ մեկը դեռ չգիտի, որ ես բացառիկ եմ, որ ես չեմ սխալվում, որ ես ամենաուժեղն եմ, որ ես ամեն ինչ կարամ։

Թավշյա վերնախավը գիտի փաշայի այս շեղման մասին ու հանդուրժում է (շառից-փորձանքից հեռու) նրա ցնորամտությունը։ (Բոլթոնը, Մաքրոնը, Թրյուդոն, ... անգամ քեռի Սորոսը չդիմացան)։ Բայց մաքսավոր ավագ լեյտենանտի հետ ուժերը չափելու պոռթկումը ու անվերապահ «հաղթանակը» (պյուռոսյան) ցույց տվեցին, որ անգամ սիրո ու հանդուրժողականության թավշյա ժամանակներում անբարտավանությունը խայտառակ պարտվում է խելամտությանը։

Պարտված փաշան ստիպված եղավ նաև հրաժարվել մամուլի նկատմամբ իր սին գերազանցությունը հերթական անգամ ցույց տալու տկարամտությունից։ Եվ «թող չգրեր դիմումը, ես ինչ անեմ» բարբաջանքով նա աներկբա հաստատեց անմեղսունակությունը։ Եվ փաշայի ապօրինի հրամաններն ավելի քան 8 ամիս ծառայամտորեն կատարած դատախազները, դատավորները, քննիչները ու մյուս բոլորը միանգամից հասկացան, որ երբ գա վճռորոշ պահը, նա դարձյալ կրկնելու է. «թող չանեին, ես ի՞նչ անեմ»։ Արդեն փաշան պարզ ասել է, որ իր ասածները պետք չէ լուրջ ընդունել ու իր խոսքն այլաբանորեն է պետք ընկալել։ Նա այսօր էլ ցույց է տալիս, որ հանուն հեղափոխության` անվարան կարող է ուրանալ ցանկացած սկզբունք, ընկերոջ, քայլակցի։

Իսկ Հայոց աշխարհի նախկին նախագահի նկատմամբ նրա քաղաքական հաշվեհարդարը ու անձնական վրեժը սպասարկողները փաշային ո՛չ ընկեր են, ո՛չ էլ ... Իսկ թե ի՞նչ են, ժամանակն է` ինքնուրույն հասկանան։ Այնպես որ՝ պետք չէ ասել, թե թավշյա վարչապետը ոչինչ չի փոխել։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ