10 04 2019

Բացիլը պետք է վնասազերծել

Բացիլը պետք է վնասազերծել

Չինաստանի պատմության մեջ անցյալ դարի 50-ականները նշանավորվեցին արտագաղթի աննախադեպ մակարդակով։ Չինացին ուղղակի պոկում էր տան դուռը, ընտանիքն ու կահկարասին տեղավորվում վրան ու դուրս գալիս բաց օվկիանոս։ Ալիքները շատերին խորտակում էին, առանձնակի հաջողակներին քամին ինչ-որ այլ ափ էր տանում։

Արտագաղթի բարձրակետը վերանկախացած Հայաստանում 1993-94 թվականներին էր։ Մարդիկ ունեցածը վաճառում էին ու ապաստան էին որոնում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, նույնիսկ Թուրքմենստանի փոքր ու մեծ քաղաքներում, անգան խուլ գյուղերում։ Ավելի հարուստները տներն էին վաճառում ու այդ փողով ԱՄՆ-ի կամ եվրոպական վիզա ու ինքնաթիռի տոմս էին գնում և հավիտյան հեռանում` ոչ թե անկախացած Հայաստանից, այլ` ԼՏՊ-ից ու ՀՀՇ-ից։ 1997-ին արտագաղթի մակարդակը բնակչության 33-37%-ի աստիճանում էր։ ԼՏՊ-ի հրաժարականից ու ՀՀՇ-ի լուսանցքում հայտնվելուց հետո արտագաղթը կտրուկ` կրկնակի կրճատվեց։

2006-07-ին ներգաղթողները` ինքնիշխան Հայաստան վերադարձողները մի քանի հազարով ավելին էին արտագաղթողներից։ 2015-16-ին արտագաղթի մակարդակը գերազանցում էր բնակչության թվի քառորդը։

Այսօր` թավշյա հեղաշրջումից մեկ տարի հետո, բնակչության ճիշտ կեսը, յուրաքանչյուր երկուսից մեկը պատրաստվում է հետանալ Փաշինյանի կառավարած Հայաստանից։ Պատերազմական վիճակում` հրադադարի պայմաններում ապրող Հայաստանի հպարտ քաղաքացիների գրեթե 50% շտապում է հեռանալ իր երկրից։ Իսկ Փաշինյանի բռնազավթած իշխանությունն իր հպարտ քաղաքացիներին խոստանում է` հեշտացնել պետությունից քաղաքացու օտարումը. վիզաներ տրամադրելու հեշտացված կարգ է մուրում Եվրոպայից։

Այսինքն. երկրի կառավարիչը հնարավորինս ուզում է արագացնել ու հեշտացնել, որ իրեն հավատացած հպարտ քաղաքացին օր առաջ եվրոպական փողոցներն ավլող ու այդ փողոցում ապրող «եվրոպացի» բոմժի վերածվի։ Ի դեպ. սա հհշական Գերագույն Խորհրդի փոխնախագահ, այժմ` Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանի` «Հայաստանում մեկ միլիոնից ավել մարդ չպիտի ապրի» վաղեմի ծրագիրն է։

Իսկ, այնուամենայնիվ, Հայաստանում մնացողներին Փաշինյանն ու իր ռեժիմը սպառնում է` եվրոպական «լավագույն բարքերը» ներմուծելու, այլասերվածությունը լեգալացնելու, սեռական ու այլ փոքրամասնությունները մեծամասնություն դարձնելու հեռանկարով։ Փաշինյանի իշխանավարման ամեն օրը ջնջում է Հայաստանի ու եվրոպական «կարմիր փողոցների», բնակչության ու ծայրահեղական փակ համայնքների միջև տարբերությունը։

Փաշինյանական հպարտները` 50-ականների չինացիների նման, փախչում են հենց Փաշինյանի ստեղծած քաոսից։ Մնացողներս պարտավոր ենք` պատրաստ լինել պատերազմին և կանոնակարգենք թավշյա բացիլից առաջացած քաոսը։

 

Սիմոն Գյուրջյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ