13 01 2022

Քովիդով վարակման դեպքերը կտրուկ աճել են․ մտել ենք նարնջագույն գոտի. ԱՆ



Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի աճ, ընդ որում՝ կտրուկ։ Առաջին անգամ է, որ արձանագրում ենք՝ վարակի վերարտադրողական բավական բարձր ցուցանիշ՝ 2,3։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։

«Ունենք նաև հիվանդացության բարձրացում բոլոր մանկապատանեկան տարիքային  խմբերում, այսինքն իրավիճակը գնում է դեպի լարված լինելուն, եթե մի քանի օր առաջ ՀՀ-ն գտնվում էր կանաչ գոտում, ապա երկու երեք օրվա ընթացքում մենք կտրուկ մտանք նարնջագույն գոտի»։

Ինչ վերաբերում է սահմանափակումներին, Աբովյանը հայտնեց, որ ժամանցի վայրեր, հանրային վայրեր անձինք կարող են մուտք գործել միայն ՊՇՌ  բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով։

ԱՆ ներկայացուցիչը նաև հորդորեց՝ ով պատվաստված չէ, պատվաստվի, և նաև այն մարդկանց ովքեր պատվաստված են, օմիկրոնի դեմ պայքարում արդյունավետ է երրորդ խթանիչ դեղաչափ ընդունելը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ