14 11 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 882, մահվան՝ 46 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 882, մահվան՝ 46 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 882 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 328 963-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7016 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1377 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 46 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8393-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1668 է, ընդհանուր առողջացածներինը՝ 293760, փաստացի բուժվողներինը՝ 26810 (մեկ օրում նվազել է 832-ով): Մեկ օրում արվել է 9202 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 246 603 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ