Հայաստանում հոկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1587 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 308 326-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 44 քաղաքացի, մահացածների թիվը 6328 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հոկտեմբերի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1295 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 48 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7623-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1586 է, ընդհանուր առողջացածներինը՝ 269100, փաստացի բուժվողներինը՝ 31 603: Մեկ օրում արվել է 14 991 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 097 421 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը