Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1863 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 280 294-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 5754 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Հոկտեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1233 է: Երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 42 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6987-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 935 է, ընդհանուր առողջացածներինը՝ 253 146, փաստացի բուժվողները 20 161 են: Մեկ օրում արվել է 19 360 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 874 598 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը