13 10 2021

Մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն․ մասնագետը՝ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման մասին



Բավականին լարված է իրավիճակը՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում․ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը․

«Վերջին 14 օրվա վերլուծության տվյալները փաստում են, որ նախորդ 14 օրվա հետ համեմատ ունենք շուրջ 50 տոկոս դեպքերի աճ։ Վարակի վերարտադրողական ցուցանիշը մեկից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է։ Ցավոք, ունենք մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում 1,5 մինչև 1,7 անգամ դեպքերի աճ»։

Ավելին՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ