23 09 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 939, մահվան՝ 23 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 939, մահվան՝ 23 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 939 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255 648-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 5200 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել։ Սեպտեմբերի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1197 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6397-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 592 է, ընդհանուր առողջացածներինը՝ 237 855, փաստացի բուժվողներինը՝ 11 396։ Մեկ օրում արվել է 5823 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 669 977 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ