21 09 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 494, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 494, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 494 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236 968-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 5161 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1193 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 19 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6354-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 390 է, ընդհանուր առողջացածներինը՝ 236 968, փաստացի բուժվողներինը՝ 11 114։ Մեկ օրում արվել է 4537 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 660 016 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ