20 09 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342, մահվան՝ 13 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342, մահվան՝ 13 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 342 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253 942-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 5143 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1192 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 15 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6335-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 490 է, ընդհանուր առողջացածներինը՝ 236 578, փաստացի բուժվողներինը՝ 11 029։ Մեկ օրում արվել է 4025 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 655 479 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ