17 09 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 759, մահվան՝ 26 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 759, մահվան՝ 26 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 252 082-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 5101 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1185 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 28 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6286-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 614 է, ընդհանուր առողջացածներինը՝ 235 030, փաստացի բուժվողներինը՝ 10 766։ Մեկ օրում արվել է 5413 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1639000 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ