Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 756 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 250 559-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5056 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1181 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 23 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6237-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 389 է, ընդհանուր առողջացածներինը՝ 233 910, փաստացի բուժվողներինը՝ 10 412։ Մեկ օրում արվել է 5622 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 627 538 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը