14 09 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 657 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 657 դեպք

Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 657 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249 803-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5034 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք։ Սեպտեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1180 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 21 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6214-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 416 է, ընդհանուր առողջացածներինը՝ 233521, փաստացի բուժվողներինը՝ 10068։ Մեկ օրում արվել է 5067 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 621 916 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ