Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Սպիտակ քաղաքի բնակիչների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․
«Կորոնավիրուսային համաճարակից ամենամեծ հարվածն ստացավ տուրիզմի ոլորտը։ Պետությունը պետք է ճիշտ գնահատեր ռիսկերը, որպեսզի կոռուպցիոն դրսևորումներ չլինեին, և սուբսիդավորեր այս ոլորտը։ Ակնհայտ է, որ Հայաստանում բիզնեսին աջակցելու տեսանկյունից անգամներով ավելի քիչ գումարներ են ծախսվել, քան այլ երկրներում։ Ծախսվող գումարների և տրամարդվող արտոնությունների չափերը նույնիսկ ծիծաղելի են, որովհետև անհամեմատելի են փոքր և միջին բիզնեսի կրած վնասների հետ։
Համոզված եմ, որ հիմա անհրաժեշտ է ՓՄԲ-ին աջակցելու հատուկ ծրագիր ունենալ, որտեղ առանձին տողով կլինեն քովիդի պատճառով կրած վնասների փոխհատուցման մեխանիզմները։ Ի վերջո, պետությունն է որոշել արտակարգ դրություն մտցնել, պետությունն է սահմանափակել տուրիստական հոսքերը, ինչը որոշ չափով արդարացված է եղել։ Բայց եթե պետության այդ քայլերի պատճառով որոշակի խնդիրներ են առաջացել, ուրեմն դրանց լուծումը նույնպես պետությունը պետք է տա։ Իրականում մեր մոտ հակավիրուսային պայքարը նորմալ չտարվեց, որովհետև համակարգը չաշխատեց։ Բավականին լավ աշխատեցին առանձին հիվանդանոցներ՝ իրենց կոլեկտիվների և ղեկավարների շնորհիվ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը