Հայաստանում սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 295 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46671 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 252158, վերջին մեկ օրում` 4319 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3232 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 131-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 42231 անձ` վերջին մեկ օրում 162 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 925 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը