12 09 2020

Արցախում կորոնավիրուսով վարակվելու 5 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակվելու 5 նոր դեպք է գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի և Ստեփանակերտի բնակիչների մոտ վիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Մյուս 3 վարակակիրները Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, և գտնվում էին մեկուսացման մեջ:

Առողջացել է 4 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 333 մարդու մոտ, որից 287-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 77 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12756 փորձանմուշի հետազոտություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ