Հայաստանում օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 175 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 626-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 872 է:
Մահվան ընդհանուր դեպքերի թիվը, այդ թվում՝ ոչ կորոնավիրուսից, հասել է 1138-ի:
Մահացած ացիենտները եղել են 80 (կին), 63 (տղամարդ) և 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 299 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 563, փաստացի բուժվողներինը՝ 4925 (մեկ օրում նվազել է 127-ով): Մեկ օրում արվել է 1726 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 202253 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը