28 08 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, մահվան՝ 6

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, մահվան՝ 6

Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 451-ի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 869 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:Այս դեպքերի թիվը 266 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1135-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 276 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 264, փաստացի բուժվողներինը՝ 5052 (մեկ օրում նվազել է 101-ով): Մեկ օրում արվել է 1746 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 202 253 թեստ:

Նախօրեին մահացած պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ