06 08 2020

Երևանյան մի քանի դիահերձարններում հերձվել են COVID19 –ով մահացածի դիեր. Գարիկ Աղաբեկյան



 

Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում Առողջապահության նախարարության նախկին գլխավոր պաթանատոմ , բ.գ.դ.թ. Գարիկ Աղաբեկյանն է: Բանախոսի հետ զրույցում անդրադարձ արվեց կորոնայի բուժման պետպատվերի շրջանակներում պետության նախատեսած բուժսպասարկման չափին և ուշացած որոշման կասկածելի հիմքերին: Բանախոսն անդրադառնալով Առողջապահության նախարարության հրապարակած COVID19 կանխարգելման, բուժման ծախսերի հաշվետվությանը՝  բավականին ուշագրավ տեղեկատվություն հրապարակեց: Իր պաշտոնավարման տարիներին ինֆեկցիոն դիահերձարան նախագծած ու կառուցած ԱՆԲ բախկին գլխավոր պաթանատոմը աբսուրդային է համարում Առողջապահության ներկայիս  նախարար Արսեն Թորոսյանի որոշումը՝ մի նոր ինֆեկցիոն դիրահերձարան կառուցելու համար, որն իբր պիտի սպասարկի բացառապես կորոնավիրուսով մահացածների դիերին: Մասնագետի խոսքով, նախարարն իրականում չի գույքագրել իր ձեռքի տակ եղած ռեսուրասները՝ թերևս այս պատճառով էլ կայացվում են ոչ պատշաճ որոշումներ:

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ