29 07 2020

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ 1-ական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում:

Ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների և ընտանիքների անդամների մոտ: Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:

 

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 121 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 210 նմուշառում է իրականացվել:

 

Մինչ այսօր իրականացվել է 5 201 փորձանմուշի հետազոտություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ