Մենք կառավարությանն առաջարկելու ենք երկարաձգել արտակարգ դրությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարն ասաց, որ որոշումը կընդունվի հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. «Սակայն գործողությունների շարունակականությունն ապահովելու համար արտակարգ դրության ռեժիմը կարևոր է: Երբ որոշումն ընդունվի, կհայտնվի»:
Նախարարը նշեց, որ եթե նույնիսկ երկրում արտակարգ դրությունը վերացվի, դա դեռ չի նշանակում, որ վերադարձ է լինելու նախկին կյանքին․ «Երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի, դա պետք է հասկանալ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դեռ երկար ժամանակ պետք է պահպանել անվտանգության նորմերի պահպանումը։
Նախարարը նաև հավելեց, որ կարծում է՝ արտակարգ դրությունը ևս 30 օրով ավելացնելը անհրաժեշտություն է, և վերջին օրերին նկատվող դրական տենդենցը չպետք է առիթ դառնա զգոնության թուլացման։
Թորոսյանը խոսեց նաև մինչև օրս արված թեստերի մասին: Խոսքը վերաբերում է 6500 արված թեստին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը