24 11 2021

Քյավառի փախլավան, տոլման, «Սև սար» երգը առաջարկվում է ներառել ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում

Քյավառի փախլավան, տոլման, «Սև սար» երգը առաջարկվում է ներառել ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

 

Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկություններով, մասնագիտական դիտողություններով: Նշենք, որ ՀՀ տարբեր համայնքներից, հասարակական և մշակութային կազմակերպություններից ներկայացվել են ոչ նյութական մշակութային արժեքների 13 առաջարկներ.

1.Մանրանկարչության արվեստ,
2.«Անանա նան քյե ղուրբան» երգ,
3.«Սև սար» երգ,
4.Տոլմա,
5.Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում,
6.Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում,
7.Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում,
8.Տոմաստ,
9.Քյավառի փախլավա,
10.ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի պանրագործությունը,
11.ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ժողովրդական ճարտարապետությունը,
12.Ասեղնագործություն,
13.Տնկարանային տնտեսություն (տնկարանի արտադրանքի տեխնոլոգիա և իրացում):

Առանձին-առանձին անդրադառնալով ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման առաջարկներին՝ ամփոփվել են ներկայացված առաջարկները, լրամշակման, խմբագրման ենթակա կետերը, արժեքներին վերաբերող մասնագիտական առանձնահատկությունները: Առաջարկները քննարկելիս խորհուրդը հատկապես կարևորել է դրանց լրամշակումը, մանրամասն նկարագրությունը, կենսունակ և կիրառելի մշակութային տարր լինելու հանգամանքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ