30 12 2014

Ինչպե՞ս են նշում Ամանորը Հայաստանի ազգային փոքրամասնությունները



Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններն Ամանորը նշում են մեզ հետ, մեզ նման` միաժամանակ չմոռանալով ազգային ավանդույթների մասին: Եզդիների սեղանի զարդարանքն է գառան մսով խաշլաման, թեպետ հայկական տոլման նույնպես իր արժանի տեղն ունի նրանց տոնական սեղանին: Ու թեպետ եզդիների Նոր տարին նշվում է ապրիլի 13-ին` իբրև գարնան սկիզբ, սակայն չեն մոռանում նաև նշել տարեմուտը:
Թե եզդիների, թե հույների համար տոնի կարևոր բաղադրիչն է ավանդական կլոր գաթան, որում հատիկ է պահվում: Տարին հաջող է լինում նրա համար, ում բաժին է ընկնում հատիկը: Հունական սեղանին ևս տեղ է գտնում տոլման: Եթե հայկական ավանդական տոլման պատրաստվում է մսով ու թփով, ապա հունական տոլման բրինձով է և թփով:
Մանրամասները` տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ