14 01 2016

Երկար սպասված «Անահիտ» մուլտֆիլմն արդեն հասանելի է համացանցում



Մեկ տարի առաջ էկրան բարձրացավ Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» մուլտֆիլմը: «Ռոբերտ Սահակյանց» փրոդակշնին 5 տարի պահանջվեց ստեղծելու համար հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն երաժշտական ֆիլմը: Նախագծին աջակցել են Մշակույթի նախարարությունն ու Շարմ Հոլդինգը: Այսօր տեղի ունեցավ «Անահիտ» մուլտֆիլմի օնլայն պրեմիերան՝ հաճելի անակնկալ մատուցելով փոքրերին և ոչ միայն:

Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ (3D): Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո, արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ