11  10  2015

Երևանում տոն է



Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակում տեղի ունեցավ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության պաշտոնական հանդիսությունը, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքացիներ, հյուրեր: Թատերականացված բեմականացումով ներկայացվեց Հայաստանի 12 մայրաքաղաքների հիմնադրման պատմությունը: Տոնակատարության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավոր պայմաններում Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհեց Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին, բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ