01 06 2015

Ավանդական մշակույթների ջարդ՝ ըստ մասնագետների



Հայաստանի կառավարությունը սեպտեմբերին քննարկման է դնելու «Ընտանեկան բռնության մասին» օրենք, որ ավանդական ընտանիքի ինստիտուտը վերացնելու նպատակ ունի: «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանը հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նմանատիպ օրենքների թելադրման կենտրոնը ԱՄՆ-ն է: Սրանով Միացյալ Նահանգներն իր խնդիրներն է լուծում, այն է՝ կառավարելի, վերահսկելի դարձնել Եվրոպան, հետխորհրդային տարածքը: «Համառուսաստանյան ծնողական դիմադրություն» ՀԿ ղեկավար Մարիա Մամիկոնյանը նշեց, որ իրենք կարողացել են Ռուսաստանում կանխել նման օրենքի ընդունումը՝ ներկայացնելով հնարավոր վտանգները: Այսպես կոչված «յուվենալ արդարադատություն»-ն, ըստ Մամիկոնյանի, վերացնում է ամուսին-կին, տղամարդ-կին դերաբաշխումը, որ բնությունից է գալիս: Նրա խոսքով՝ դա ընտանիքների ցեղասպանություն է, ավանդական մշակույթների ջարդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ