26 04 2019

ՀՀ վաստակավոր արտիստը՝ քաղաքացու օրվա և մշակույթի մասին



«Ես չգիտեմ՝ ԿԳՆ-ն ի զորու կլինի՞ այս մեծ ոլորտը, ինչպիսին մշակույթն է, այդքան հարցերը լուծել, բայց թիրախավորել մշակույթը և մշակույթը գցել ստվեր կոպիտ, սխալ կլինի»,- Yerevan today-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը:

Դերասանուհին տեսնում է վտանգ, որ օպտիմալացման հետևանքով մշակույթը կհայտնվի ստվերում. «Դեռ չեմ զգում սրտացավություն մշակույթի հանդեպ, սեր կա, սրտացավություն չկա: Պետք է շատ աշխատանք տարվի»:

Իսկ Քաղաքացու օրը տոնելու վերաբերյալ Մնացականյանը նշեց. «Ողջունում եմ այդ օրը, սակայն ես միանում եմ իմ այն գործընկերների կարծիքին, որ ի՞նչ իմաստ ունի այդքան ծախսել կարելի էր ավելի ճիշտ այդ գումարը ռեալիզացնել»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ