10 02 2019

Սիրուշոն միջազգային հեղինակավոր մրցանակ է ստացել

Սիրուշոն միջազգային հեղինակավոր մրցանակ է ստացել

Երգչուհի Սիրուշոն Ֆեյսբուքում հրապարակած լուսանկարով հայտնել է, որ Դուբայում DIAFA մրցանակ է ստացել։ Այն Միջին Արևելքի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է։

«Երեկ Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխության ժամանակ պատվեցին աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում մեծագույն ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտ ու երաժշտություն: Մրցանակաբաշխությանը ներկա էին դեսպաններ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համաշխարհային աստղեր: DIAFA-ն ուղիղ եթերում հեռարձակել են 6 հեռուստաալիքներ», - գրել է երգչուհին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ