18 12 2018

«Սպիտակ» ֆիլմը դուրս է մնացել «Օսկար»-ի կարճ ցուցակից

«Սպիտակ» ֆիլմը դուրս է մնացել «Օսկար»-ի կարճ ցուցակից

ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցանկը: Հայ-ռուսական արտադրության  «Սպիտակ» ֆիլմը չի ներառվել ցանկում: Կարճ ցանկում 87 ֆիլմից ընդամենը 9-ն է ներառվել, դրանք են՝«Անցման թռչուններ», «Մեղավորը», «Երբեք ետ մի նայիր», «Գողերը», «Այկա», «Կապերնաում», «Ռոմա», «Սառը պատերազմ», «Այրվելով» ֆիլմերը:

Նշենք, որ «Օսկար»-ի վերջնական ցուցակը կհրապարակվի 2019-ի հունվարի 22-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին: Հայկական կինոակադեմիան «Օսկար»-ի ներկայացնելու համար ստացել էր լիամետրաժ խաղարկային ֆիլմի երեք հայտ, որոնցից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ ընտրվել էր «Սպիտակ» ֆիլմը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ