23 07 2021

Քաջարանի քաղաքապետի կալանքի դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է իշխանությանը երդում տված Արմեն Դանիելյանին. փաստաբան

Քաջարանի քաղաքապետի կալանքի դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է իշխանությանը երդում տված Արմեն Դանիելյանին. փաստաբան

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է վաղուց դատավորի երդման մասին մոռացած, օրվա իշխանություններին երդում տված Արմեն Դանիելյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Վերաքննիչ դատարանի համակարգչի «առգրավումը» տվեց  սպասելի արդյունքը. Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է վաղուց դատավորի երդման մասին մոռացած, օրվա իշխանություններին երդում տված Արմեն Դանիելյանին։

Դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին ժամը 15.00:

Փաստորեն որոշում է կայացվել զրկել Մանվել Փարամազյանին իր կալանավորման օրինականության ու հիմնավորվածության հարցը ԴԱՏԱՐԱՆԻ առջեւ բարձրացնելու իրավունքից։

Քանի իշխանափախություն էլ տեղի ունենա Հայաստանում, ապագա չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ արմենդանիելյաններին դատավորի աթոռին նստած թողնող եւ նրան օգտագործող իշխանություն կա»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ